ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է իր ռուս պաշտոնակից Եվգենի Զինիչևին, ում հետ քննարկել է հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները։

Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի՝ հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Նշվում է, որ հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։ Դրա կետերից մեկով ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---