«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամը վայր է դրել մանդատը, մյուսը՝ դուրս եկել խմբակցությունից24 նոյեմբերի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը վայր է դնում մանդատը, նույն խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին։ Այդ մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր նիստը քաղաքապետի հիվանդության պատճառով։ Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին, Աբգարյանը կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները։ Ավելի վաղ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ավագանու անդամի մանդատից հրաժարվելու որոշման մասին այն բանից հետո, երբ որպես կամավոր մեկնել էր սահման ու պատերազմի ավարտից հետո հետ վերադարձել։ «Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։ Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»,-ասվում էր գրառման մեջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |