«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ![]() 24 նոյեմբերի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ դա նախատեսվում է անել մինչև կաթոլիկ Սբ Ծնունդը, գրում է Sputnik Արմենիա իտալական La Gazzetta Dello Sport-ին հղումով։ 2020/2021 խաղաշրջանի Իտալիայի առաջնության 8 խաղում Մխիթարյանը 5 գոլի հեղինակ է դարձել վերջին երկու խաղում։ Բացի այդ, Մխիթարյանը գոլային 4 փոխանցում է կատարել և այդ ցուցանիշով առաջինն է Ա սերիայում։ ԵԼ 3 հանդիպման արդյունքում Մխիթարյանը 1 գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել։ Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին անգլիական «Արսենալից» վարձակալության հիմունքով, իսկ 2020-ի օգոստոսին պայմանագիր էր կնքել «Ռոմա» տեղափոխվելու վերաբերյալ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |