Թուրքիան հանդես է գալիս «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու դեմ: «Մենք ընդհանրապես չենք կարող մասնակցել «Արեւելյան գործընկերություն» ծրագրին»,- Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովին հայտնել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքիշը: Նրա խոսքով, Եվրամիության բոլոր պաշտոնական կառույցների որոշումներում մատնանշված է, որ Թուրքիայի հետ բանակցություններն ընթանում են լիարժեք անդամության նապատակով:



«Թուրքիային «Արեւելյան գործընկերություն» ծրագրին հրավիրելը հակասում է մինչ օրս ԵՄ ընդունած որոշումներին: Ուստի մենք ընդհանրանապես այն չենք ընդունում»,- ընդգծել է Յաքիշը: Նա նաեւ ասել է` քանի որ ԵՄ պաշտոնական անձանց խոսքերը չեն արտահայտում տվյալ կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը, Թուրքիան անհրաժեշտ չի համարում պաշտոնական մակարդակով արտահայտել իր վերաբերմունքը տվյալ հարցի առնչությամբ: «ԵՄ որոշումներն ընդունվում են նրա պաշտոնական կառույցներում, եւ մինչեւ հիմա պաշտոնական կառույցների դիրքերում ոչ մի փոփոխություն չի եղել Թուրքիայի հանդեպ»,- ավելացրել է Յաքիշը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:



Եվրամիությունում նախագահող Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Կարել Շվարցենբերգը ասել է, որ Թուրքիան հրավիրվելու է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Ծրագրին հրավիրվել են վեց հետխորհրդային պետություններ` Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն եւ Բելառուսը:



2009թ. հունվարին Թուրքիան առանձին նախարարություն ստեղծեց, որը զբաղվում է ԵՄ հետ բանակցություններով` տվյալ գործընթացի առավել արդյունավետ շարունակության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---