Հունաստանն ու ԱՄԷ-ն պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են ստորագրել՝ ընդդեմ Թուրքիայի![]() 24 նոյեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց հնարավոր հարձակման դեպքում: Համաձայնագիրը կնքվել է, մասնավորապես, Թուրքիայի գործոնը հաշվի առնելով, փոխանցում է The National Herald-ը։ Համաձայնագրում կոնկրետ նշված չէ Թուրքիա պետության անունը, սակայն հենց այդ երկիրն է փորձում Արևելյան Միջերկրականում ու Մերձավոր Արևելքում «տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր անել», ինչն ընդունելի չէ հունական ու արաբական կողմերի համար։ ԱՄԷ-ի ու Հունաստանի միջև կնքված գործարքն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծ համաձայնագրի մաս է, որը նաև հաշվի է առնում այն հանգամնաքը, որ Թուրքիան առաջիկայում կարող է բախվել Եվրամիության պատժամիջոցներին՝ իր նավերը հունական ջրերից չհանելու դեպքում։ Ավելի վաղ ԱՄԷ-ն Հունաստանին օժանդակություն էր ցույց տվել՝ թուրքական սադրանքներին դիմադրելու համար։ Հայտարարվել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս միջազգային դաշինք է կազմում Թուրքիայի դեմ, որը ներառում է նաև Ֆրանսիան՝ հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունն ընդդեմ այդ երկրի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |