Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մոտ 200 զինծառայող է բուժվում․ Այն ընդլայնվում է27 նոյեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում նոյեմբերի 27-ի դրությամբ բուժվում է մոտ 200 զինծառայող, նրանց 90%-ն Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի պատճառով վիրավորվածներն են, իսկ նոյեմբերի 30-ից դրան կից կգործի վիրավոր զինվորների համար նախատեսված կացարանը, PanARMENIAN.Net ին ասաց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը։ Նա նշեց, որ կացարանը նախատեսված կլինի մարզաբնակ և ինքնուրույն տեղաշարժման հնարավորություն ունեցող զինվորների համար։ «Այն մեր կենտրոնին մոտ գտնվող կացարան է Երիտասարդական հիմնադրամում, որպեսզի մարզաբնակ ու ինքնուրույն տեղաշարժվելու ի վիճակի զինվորները՝ մոտ 100 հոգի, բուժվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կացարանում բոլոր պայմանները ստեղծված են՝ սննդից մինչև հագուստի լվացում։ Ավելի վաղ «Իմ քայլը» հիմանդրամից հայտնել էին, որ իրենց աջակցությամբ կենտրոնում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Նպատակն իրագործելու համար կնքվել է 180 մլն դրամի նվիրաբերության պայմանագիր։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |