Կապանն ավելի քան 119 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել ՀՏԶ հիմնադրամից27 նոյեմբերի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ նպաստելով ՀՀ համայնքների կարողությունների հզորացմանը։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության 20 համայնքի 5 տոկոս համաֆինասավորմամբ։ Կապանը, մասնավորապես, ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |