ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել27 նոյեմբերի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է Pastinfo.am-ը։ Սաղաթելյանը նշել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ ինքը կապ չունի, այն «երևակայական է»։ Նա նշել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ կատարվածն իր անձի դեմ ուղղված հետապնդում է։ Սաղաթելյանը հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով)՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։ ՀՀ-ում սեպտեմբերի 27-ից ռազմական դրություն է, սակայն նոյեմբերի 27-ի դրությամբ վերացվել է հավաքների ազատության արգելքը։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |