Լեւոն Արոնյանը առաջին պարտությունն է կրել Լինարեսում26 փետրվարի 2009 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Լինարես-2009» միջազգային գերմրցաշարի 6-րդ փուլում կրել է առաջին պարտությունը ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկի հետ խաղում: Օլիմպիական չեմպիոնը հանձնվեց պարտիայի 59-րդ քայլում: Հայ շախմատիստի հանդեպ տարած հաղթանակից հետո Գրիշչուկը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարը: Արոնյանը 3,5 միավորով կիսում է 2-3 տեղերը նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ, որը նախօրեին հաղթեց հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդին: 6 փուլի մնացած պարտիաները ավարտվել են ոչ ոքի: Այսօր, գերմրցաշարի առաջին շրջանի 7-րդ եւ վերջին փուլում Արոնյանը կխաղա ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ: Երկրորդ շրջանից առաջ, որը մեկնարկում է փետրվարի 28-ին, մրցաշարի մասնակիցները կհանգստանան: 6 փուլի արդյունքները. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Լեւոն Արոնյան (Հայաստան)-1:0 Մագնուս Կարլսեն (Հոլանդիա)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-1:0 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Լեյներ Դոմինգես (Կուբա)-0,5:0,5 Վան Յուէ (Չինաստան)-Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան)-0,5:05 6-րդ փուլի արդյունքները. Գրիշչուկ-Արոնյան 1-0; Կարլսեն-Անանդ-1-0; Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուէ-Ռաջաբով-ոչ ոքի: Դասավորությունը 6 փուլերից հետո` Գրիշչուկ-4,5 միավոր, Արոնյան, Կարլսեն-3,5-ական միավոր; Անանդ, Իվանչուկ-3-ական միավոր, Դոմինգես-2,5 միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-2-ական միավոր: 7 փուլի զույգերը` Անանդ-Գրիշչուկ, Արոնյան-Իվանչուկ, Ռաջաբով-Կարլսեն, Դոմինգես-Վան Յուէ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |