Կառավարությունն առաջարկում է լուծարել Մարալիկի ծննդատունը

Կառավարությունն առաջարկում է լուծարել Մարալիկի ծննդատունը

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է դրել «Մարալիկի առողջության կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու նախագիծը։

Որպես պատճառ նշվում է մանկաբարձագինեկոլոգիական ծառայության թերծանրաբեռնված լինելը և կենտրոնի համապատասխան մասնագետներով ապահովված չլինելը։

Ըստ նախարարության՝ նպատակահարմար է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ այն վերածելով պոլիկլինիկական մասի՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով և շտապ օգնության ծառայությամբ:

Ծննդատան ֆինանսավորումը դադարեցվել է կառավարության կողմից, սակայն աշխատակիցների ազատման իրավական հիմքեր չկան:

Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողներն ամռանը բողոքի ակցիաներ էին անում: Նրանք դժգոհում էին առողջապահության նախարարի որոշմամբ ծննդատան փակվելուց, պահանջում իրենց խնդրին լուծում տալ։

2019-ին կառավարությունը մերժել էր պոլիկլինիկային պետպատվեր տալու հարցում, սակայն աշխատակիցներին աշխատանքից պաշտոնապես չէր ազատել, նրանք տարեսկզբից աշխատավարձ չէին ստացել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---