Պատերազմում քաղանձանց շրջանում զոհերի ընտանիքները 5 մլն դրամ կստանան

Պատերազմում քաղանձանց շրջանում զոհերի ընտանիքները 5 մլն դրամ կստանան

PanARMENIAN.Net - Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով քաղանձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Զոհերի ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ խմբերի։

Միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը. զավակը (զավակները), ծնողը (ծնողները), դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:

Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում շահառուները կստանան 3 մլն դրամ, երկրորդի` 2 մլն դրամ, երրորդի` 1 մլն դրամ։

Երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3 միլիոն դրամ:

Աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքացիները: Այն ստանալու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչև 2021-ի ապրիլի 1-ը։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---