Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

PanARMENIAN.Net - Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ:

2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար:

Դմիտրի Աթբաշյանը եղել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---