ՄԻՊ-ն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների գծով 5-րդ փակ զեկույցն է պատրաստել

ՄԻՊ-ն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների գծով 5-րդ փակ զեկույցն է պատրաստել

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ պատրաստվել է ևս մեկ զեկույց էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ։ Սա 5-րդ փակ զեկույցն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Այն ընդգրկում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած դեպքերը, 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Դրանում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը:

«Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,- նշել է Թաթոյանը:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումները և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը:

Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---