Հունան Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Հունան Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հունան Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Որոշումը հաստատվել է կառավարության նիստում։

Պողոսյանն ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Հունան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», ասվում է որոշման մեջ։

Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---