8․2 մլրդ դրամ՝ ՀՀ-ում հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը

8․2 մլրդ դրամ՝ ՀՀ-ում հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը

PanARMENIAN.Net - 2021-ի բյուջեով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար կհատկացվի 8․2 մլրդ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։

Կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման օրենսդրական փաթեթը, կոմիտեն 2021-ից իրականացնելու է կոռուպցիոն գործերով քննությունները։

Հակակոռուպցիոն կոմիտեն ներառելու է ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, քնննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները և դառնալու է կոռուպցիոն գործեր քննող միակ ու կենտրոնացված մարմինը։

«Կոմիտեն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և ՀՀ գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը»,- ասվում է որոշման մեջ։

Հակակոռուպցիոն մարմնի նախագահն ընտրվելու է մրցութային կարգով։ Մրցութային կարգով են ընտրվելու նաև կոմիտեի ծառայողները։

Ընթերցեք նաև․ «Թալանածը որոնելու գինը տնտեսական աճի բացակայությունն է»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---