Լիբանանահայը` Ադրբեջանին․ Վարձկան և ահաբեկիչ չեմ

Լիբանանահայը` Ադրբեջանին․ Վարձկան և ահաբեկիչ չեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական անվտագության ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվող անձանցից մեկը՝ լիբանանահայ Հովակիմ Քիքիյանը գերեվարված չէ, նա Հայաստանում է։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ինքը` Քիքիյանը։

Նա տեղեկացրեց, որ ունի երկքաղաքացիություն, 7 տարի է` վերադարձել է Լիբանանից, բնականաբար վարձկան և ահաբեկիչ չէ, ինչպես իրեն ներկայացնում է ադրբեջանական կողմը։

Նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իրենց «հիմնավոր կասկածներով» երկու լիբանանահայ՝ Վիգեն Էուլեջեկչյանը և Հովակ Քիքիյանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին և ահաբեկչական գործողություններ իրականացրել։ Ադրբեջանական կողմն Էուլջեկչյանին 5 հոդվածով մեղադրանք էր առաջադրել, այդ թվում՝ վարձկանության և ահաբեկչության։

Խաղաղ բնակիչ Վիգեն էուլջեկչյանը ադրբեջացիների կողմից գերեվարվել է նոյեմբերի 10-ին, Շուշիում։

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակից PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ ունեն Ադրբեջանի կողմում գտնվող միայն երկու լիբանանահայի անձնական տվյալներ (Վիգեն Էուլջեկչյանի և Մարալ Նաջարյանի), իսկ երրորդ անձի՝ Հովակիմ Քիքիյանի անհետացման պայմանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունեն։

Ադրբեջանը մշտապես թիրախավորել է լիբանանահայերին և սիրիահայերին և փորձել ներկայացնել որպես ահաբեկիչների։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---