ԱԳ նախարարը Մոսկվայում կքննարկի ԼՂ մասով հայտարարության իրականացման ընթացքը

ԱԳ նախարարը Մոսկվայում կքննարկի ԼՂ մասով հայտարարության իրականացման ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել։ ՌԴ ԱԳՆ-ում հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինեն ԼՂ վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հայտարարության իրագործման գործնական ասպեկտները։

Անդրադարձ է լինելու մարդասիրական գործակցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը, ՌԴ Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ գործակցության ամբողջ շրջանակը, ինչպես նաև գործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում, դիրքորոշումների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդորում և միջազգային այլ հարթակներում։

Քննարկվելու է նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև 2020-21թթ․ խորհրդակցությունների իրագործման ընթացքը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---