Ադրբեջանի ԶՈւ սպայակազմի կորուստը․ 3 գնդապետ, 23 փոխգնդապետ, 49 մայոր, 54 կապիտան, 225 լեյտենանտ

Ադրբեջանի ԶՈւ սպայակազմի կորուստը․ 3 գնդապետ, 23 փոխգնդապետ, 49 մայոր, 54 կապիտան, 225 լեյտենանտ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմի ընթացքում իր զինված ուժերի կորուստների անվանական տվյալները։

Հրապարակվել է 2723 զինծառայողի անուն, թեև նախկինում պաշտոնապես հայտարարվել էր, որ սպանվել է 2783-ը։

Ըստ այդ տվյալների` Ադրբեջանը կորցրել է բանակի 3 գնդապետ, 23 փոխգնդապետ, 49 մայոր, 54 կապիտան (մեկը` ռազմածովային ուժերի), 103 ավագ լեյտենանտ, 117 լեյտենանտ, 5 կրտսեր լեյտենանտ։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ադրբեջանական կողմի կորուստներն այդքանն են։ Սակայն դրանք վստահաբար տարբերվում են իրական թվից։ Բացի այդ, այս տվյալներում ընդգրկված չեն նաև Ադրբեջանի այլ ուժային կառույցների կորուստները (Պետական սահմանապահ ծառայության և Ներքին զորքերի)։

 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով