$4.5 մլն արցախցիներին ու ՀՀ 64 գյուղի՝ ՔՈԱՖ-ի «Շուռ տանք սարերը» դրամահավաքի շրջանակում

$4.5 մլն արցախցիներին ու ՀՀ 64 գյուղի՝ ՔՈԱՖ-ի «Շուռ տանք սարերը» դրամահավաքի շրջանակում

PanARMENIAN.Net - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ամենամյա գալա երեկոյին փոխարինած «Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառմանը հանգանակվել է $4.5 մլն գումար։

Դրամահավաքը կայացել է դեկտեմբերի 6-ին։

Գումարն ուղղվելու է Արցախից տեղահանված և ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների կեցության ապահովման ծրագրերին, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, երեխայի և ընտանիքի ծառայությունների և տնտեսական ծրագրերին, որ իրագործվում են Հայաստանի 64 գյուղում։

Դրամահավաքի վիրտուալ միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել երգչուհի Իվետա Մուկուչյանը և ջութակահար Արա Մալիքյանը, երիտասարդ երաժիշտներ Հայաստանից։ Հատուկ ուղերձով հանդես են եկել դերասանուհի Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, երաժիշտ Սերժ Թանկյանը և այլք։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրերից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իր շահառու համայնքներում ապաստան է տրամադրել Արցախից տեղահանված մոտ 500 հոգու՝ ապահովելով ամենօրյա սնունդ, կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ և հագուստ։ Այժմ ՔՈԱՖ-ն աշխատում է նաև այդ ընտանիքներին հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ՝ նրանց մատուցելով երեխայի և ընտանիքի ծառայություններ, նրանց ներառելով կրթական, առողջապահական և տնտեսական ծրագրերում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---