Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից11 դեկտեմբերի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու ժամանակ, տեղեկացնում է Yerkir.am-ը։ Ցուցարարները 10 րոպե ժամանակ էին պահանջել ոստիկանությունից՝ իրենց խաղաղ ակցիան անելու և երթով առաջ շարժվելու համար։ «Եթե մեզ 10 րոպե ժամանակ չունեն տալու, ուրեմն Նիկոլին 2 րոպե պիտի չտային։ Եթե մեր ժողովրդի անվտանգության մասին են մտածում, ուրեմն Նիկոլը մեր ժողովրդի անվտանգությունը դրել է խիստ հարցականի տակ։ Եթե մենք 10 րոպե իրավունք չունենք մեր բողոքի ակցիան իրականացնելու, ուրեմն մնում ենք այստեղ՝ ինչ կարան, թող անեն»,-հայտարարել է Սաղաթելյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նստել են գետնին՝ 10 րոպե մնալու և շարժվելու։ Այդ պահին ոստիկանները սկսել են հատուկ գործողությունը, որի արդյունքում խաղաղ ցուցարարներին՝ քաշքշելով և հարվածելով, տարել են դեպի ոստիկանական մեքենաները։ «Նիկո՛լ, դավաճան», վանկարկում էին ցուցարարները։ Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Որոշ քաղաքացիներ էլ փակել են Երևան-Սևան ճանապարհը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |