ՄԻՊ․ Ադրբեջանի դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ են ուղարկվել միջազգային մարմիններին11 դեկտեմբերի 2020 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ են ուղարկվել միջազգային մարմիններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դրանք դարձրել են միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: «Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում: Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ»,-ասվում է գրառման մեջ: Նշվումէ նաև, որ բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում հհ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներլայացուցչին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |