Թուրքիան ու Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատար կկառուցեն![]() 15 դեկտեմբերի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Ներկայումս Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանը, գրում է Ermenihaber-ը: Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերության և ադրբեջանական SOCAR պետական ընկերության կողմից: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հյուսիս-արևուտքում սահմանակից է Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |