Պուտին․ Էրդողանի հետ հաճախ տարակարծիք ենք, բայց նա իր խոսքի տերն է

Պուտին․ Էրդողանի հետ հաճախ տարակարծիք ենք, բայց նա իր խոսքի տերն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսում անդրադառնալով Թուրքիայի նախագահի հետ հարաբերություններին, ասել է, որ իր և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայացքները հաճախ տարբերվում են, սակայն վերջինս իր խոսքի տերն է և «պոչ չի խաղացնում»։

«Հաճախ մենք տարակարծիք ենք լինում առանձին հարցերում Էրդողանի հետ։ Երբեմն, գուցե, նաև հակադիր հայաքցներ ունենք։ Սակայն, նա մի մարդ է, որն իր խոսքի տերն է, տղամարդ է։ Նա պոչ չի խաղացնում։ Եթե կարծում է, որ ինչ-որ բան շահավետ է իր երկրի համար, ապա գնում է մինչև վերջ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա կանխատեսելիության տարր է, շատ կարևոր է՝ հասկանալու, թե ում հետ գործ ունես»,- հավելել է Պուտինը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---