17 հուլիսի 2002 - 19:42 AMT
ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Իտալիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործին, որը կբավարարի հակամարտող երկու կողմերին: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ բանակցությունների գլխավոր թեման: Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Իտալիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի: