Թուրքիայի հարցով Եվրահանձնաժողովի զեկուցողը հայկական լոբբին շանտաժի մե՞ջ է մեղադրում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարցով Եվրահանձնաժողովի զեկուցող Ռիա Օյմեն-Ռյույթենը հայտնել է, որ հայկական լոբբին սպառնում է վերջ դնել իր կարիերային, քանի որ ինքը հրաժարվել է 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն անվանել: Այդ մասին նա հայտնել է թուրքական հեռուստաեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, «հայերը խոստացել են, որ կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի Եվրահանձնաժողովում իմ վերընտրությունը թույլ չտան»: «Ես շատ բարեխղճորեն եմ աշխատել իմ զեկույցի համար եւ չեմ պատրաստվում դադարեցնել իմ գործունեությունը: Եթե ես վստահ լինեմ, որ զեկույցը բավարարում է ե'ւ Թուրքիային, ե'ւ Հայաստանին, ապա այն կթողնեմ այնպիսին, ինչպիսին որ կա»,- հայտնել է Ռիա Օյմեն-Ռյույթենը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, բայց դա, նրա խոսքով, այնքան էլ չի հետարքրքում Եվրոպայի եւ ԱՄՆ հայությանը, գրում է Today's Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---