Moderna-ի պատվաստանյութից ալերգիկ ռեակցիայի դեպք է գրանցվել

Moderna-ի պատվաստանյութից ալերգիկ ռեակցիայի դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում առաջին անգամ սուր ալերգիկ ռեակցիայի դեպք է գրանցվել կորոնավիրոսի դեմ հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության արտադրած պատվաստանյութից։ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում պատվաստված բժշկին հարկ է եղել հակաալերգիկ միջոց ներարկել, գրում է The New York Times-ը։

Բժշկին պատվաստանյութը ներարկել են դեկտեմբերի 24-ին տեղի հիվանդանոցներից մեկում։ Մի քանի րոպե անց նրա մոտ ալերգիա է ի հայտ եկել։

Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, զննել են և որոշ ժամանակ անց դուրս գրել։ Նշվում է, որ տվյալ պահին նա իրեն լավ է զգում։

Moderna ընկերությունում ուշադիր ուսումնասիրել են միջադեպը, սակայն պատրաստ չեն մեկնաբանել «ալերգիկ դրսևորման եզակի դեպքը»։ Ինչպես գրում է պարբերականը, սա Moderna-ի պատվաստանյութից կողմնակի ազդեցության առաջին գրանցված դեպքն է։

Ավելի վաղ հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի արդյունավետությունը կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքներով կազմել է 94.1%, իսկ կորոնավիրուսի ծանր ընթացքի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 100%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---