Վրաստանում ուսումնասիրում են Covid-19-ի նոր շտամի կասկածով դեպքերը![]() 26 դեկտեմբերի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում են, որ ուսումնասիրում են Covid-19-ով վարակի մի քանի դեպք, որտեղ, հնարավոր է, ի հայտ գա նոր շտամը։ «Կորոնավիրուսի նոր շտամը դեռևս չի հաստատվել։ Որոշակի տվյալներ կան, որ դրա առկայությունը կարող է հաստատվել, սակայն հետազոտելու համար օրեր են հարկավոր, քանի որ գենոմի սեկվենավորում է իրականացվում»,-ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Interfax-ը։ Ըստ նրա` Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամի առկայությունն այս փուլում կարող է հաստատել միայն Հանրային առողջապահության Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը (Լուգարի լաբորատորիա), քանի որ այնտեղ կա գենոմի սեկվենավորում իրականացնելու հնարավորություն։ Սակայն դրա համար մի քանի օր կամ շաբաթ կպահանջվի։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցում են 220,000-ը, ավելի քան 200,000 մարդ արդեն ապաքինվել է, մահացել է 2352 պացիենտ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |