Արոնյանը Levitov Chess Christmas Cup 2020-ի կիսաեզրափակչում պարտվել է Գրիշչուկին![]() 26 դեկտեմբերի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցել է կայծակնային շախմատի Levitov Chess Christmas Cup 2020 առցանց մրցաշարին: Վիճակահանությամբ կիսաեզրափակիչում նրան մրցակից է բաժին հասել Ալեքսանդր Գրիշչուկը: Կողմերը պետք է անցկացնեին 8 պարտիայից բաղկացած մրցախաղ, սակայն յոթ պարտիայից հետո ռուսաստանցի շախմատիստը ստացել է շոշափելի առավելություն և ժամանակից շուտ հաղթել 4,5:2,5 հաշվով, տեղեկացնում է Galatv-ն։ Զուգահեռ ընթացող մյուս մրցախաղում իրանցի Ալիռեզա Ֆիրուջան թայ-բրեյքում հաղթել է ռուսաստանցի Բորիս Սավչենկոյին՝ 5:4: Եզրափակիչ մրցամարտը բաղկացած է եղել 10 պարտիայից: 17-ամյա իրանցի շախմատիստը 6:4 հաշվով պարտության է մատնել փորձառու Ալեքսանդր Գրիշչուկին և հռչակվել մրցաշարի հաղթող: Դեկտեմբերի 26 -ին, 12 առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկել է շախմատի Airthings Masters անվանումով միջազգային հեռավար մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |