ՎՏԲ-Հայաստանի քաղվածքներն այսուհետ հնարավոր կլինի ստանալ բանկի կայքի միջոցով28 դեկտեմբերի 2020 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները բանկի կայքի միջոցով: Դա կարելի է անել Բանկի կայքում անձնական էջի միջոցով: Քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին, օգտագործման պարզությունը և անվտանգությունը: Բանկի կայքում իր քաղվածքների դիտման համար հաճախորդը պետք է նախապես ընտրի բանկի հետ հաղորդակցման «Առցանց հարթակով» եղանակը և գրանցվի կայքի «Քաղվածքներ» բաժնում՝ ավտոմատ ստանալով անսահմանափակ հասանելիություն իր ամսական քաղվածքներին: Կայքի անձնական էջում քաղվածքները հուսալի պաշտպանված են, քանի որ գրանցվելիս կիրառվում է SMS հաղորդագրությամբ հաստատման մեխանիզմը, ինչից հետո` անձնական էջի գաղտնաբառ, որը հասանելի է միայն հաճախորդին: Նոր հնարավորության շնորհիվ հաճախորդը, անկախ իր գտնվելու վայրից, կարող է ունենալ ակնթարթային հասանելիություն իր ամսական քաղվածքներին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր պրոդուկտներով և ծառայություններով: Հարմարավետությունը կայանում է ոչ միայն միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, այլև տեղեկատվության հետագա պահպանման մեջ․ քաղվածքները տրամադրվում են PDF ձևաչափով, և հաճախորդներն ունեն ոչ միայն դրանք դիտելու հնարավորություն, այլև կարող են ներբեռնել, պահպանել կամ ուղարկել իրենց էլեկտրոնային փոստի հասցեին: Բանկը նշված հնարավորությունն ընձեռում է ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդներին, ինչի համար անհրաժեշտ է դիմել բանկ և փոփոխել հաղորդակցման եղանակը: Անձնական էջի գրանցման և հետագա կիրառման ուղեցույցը կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում։ Կարելի է նաև զանգահարել բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |