ՀՀ-ն ու Իրանը քննարկում են «գազ՝ էլէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը երկարացնելու հարցը

ՀՀ-ն ու Իրանը քննարկում են «գազ՝ էլէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը երկարացնելու հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը քննարկել են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հարցը։

Դեկտեմբերի 27-ին տարածքային կառարարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեին և փոխնախարար Ամիր Հուսեին Զամանիանին։ Նրանք անդրադարձել են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցերի։

Կողմերը պայմանավորվել են երկարաձգել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները։ Եթե համաձայնագիրը վավերացվի երկու երկրի խորհրդարաններում, ապա գազատարը կաշխատի ամբողջ հզորությամբ, փոխանցում է Tasnim-ը.

Հայաստանը և Իրանը դեռ 2004-ից ստորագրել են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիր։ Իրանի հետ Հայաստանի կնքած «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրով՝ գազի յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց երկիրն Իրանին է մատակարարում 3 կիլովատ էլեկտրաէներգիա: Պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է։ Հայաստանն Իրանից բնական գազ է սկսել ներմուծել 2009-ին՝ օրական մոտ 400-500 մլն խորանարդ մետր ծավալով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---