Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան ֆուտբոլային մրցաշար28 փետրվարի 2009 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի մանկական մրցաշար` նվիրված Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, որին կմասնակցի 8 թիմ` կազմված 1998-1999թթ. ծնված ֆուտբոլիստներից: Մրցաշարը տեղի կունենա օլիմպիական համակարգով, այսինքն` պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից: Խաղերը կանցնեն «Բանանց» ֆուտբոլային ակումբում մարտի 2-5-ը: Մրցաշարը մեկնարկում է մարտի 2-ին քառորդ եզրափակչից: Կիսաեզրափակիչ խաղերը կանցնեն մարտի 3-ին: Եզրափակիչը տեղի կունենա մարտի 5-ին: Խաղերի օրացույց. 1. «Փյունիկ-1»-«Բանանց-2»-16:00 2. «Կիլիկիա»-«Ավան»-14:30 3. «Բանաց-1»-«Միկա»-16:00 4. «Փյունիկ-2»-«Շենգավիթ»-14:30 Հանդիպումների ժամանակը նշված է Երեւանի ժամանակով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |