Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են․ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել

Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են․ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել են, հանդիպումից հետո Ծառուկյանը հայտարարել է, թե շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը։

«Իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ, ինչ-որ հրապարակային ասված է եղել, ես անձամբ իր երեսին եմ ասել։ Այսօր ստեղծված իրավիճակը երկրում, ինչ իրավիճակ որ ստեղծվել է, դրանից դուրս գալու հիմնական ելքն իր հրաժարականն է, վայրկյան շուտ։ Խորհրդարանական ընտրությունների գնալու համար ինքը պիտի ժամանակավոր պաշտոնակատար չլինի, եթե դա ընդունելի է, կանցնենք մնացած խոսակցություններին»,- ասել է Ծառուկյանը` հորդորելով մյուս հարցերի պատասխանները ստանալ անձամբ վարչապետից։

Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղուժերի ցանկում է։

Այժմ Փաշինյանի հետ հանդիպման է Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նա ևս հայտարարել է, թե պահանջելու են հրաժարական։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր` Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու շրջանակում։ Նման հանդիպում է կայանալու նաև ԼՀԿ–ի և ՀԱԿ–ի հետ։

Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` հանդիպում ունենա ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---