2021-ին խոշոր սպառողների համար էլէներգիան կթանկանա․ Բնակիչների համար սակագինը նույնը կմնա30 դեկտեմբերի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների համար հոսանքը կթանկանա, բնակչության մոտ 90%-ի համար էլէներգիայի սակագինը կմնա անփոփոխ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։ Խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3 դրամով/կՎտժ–ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝ 38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործի ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային՝ 37.98 դրամ/կՎտժ: 6 (10) կՎ և 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 98 դրամ/կՎտժ, գիշերային՝ 34.98 դրամ/կՎտժ: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագինը կլինի 98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 32.98 դրամ/կՎտժ: Ավելի վաղ հանձնաժողովից հայտարարել էին, որ սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք, հենց այդ պատճառով է առաջարկվում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |