Մայք Մալեն. Իրանը միջուկային զենքի ստեղծման համար բավարար քանակությամբ նյութեր է կուտակել 2 մարտի 2009 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները տեղեկություն ունեն այն մասին, որ Իրանին հաջողվել է միջուկային զենքի ստեղծման համար բավարար չափով փոշիացնող նյութեր կուտակել: Այդ մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայք Մալենը : Նրա խոսքերով, եթե Իրանը միջուկային զենք ունի, ապա դա շատ վատ նորություն կլինի ողջ աշխարհի համար:Սակայն, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյտսի խոսքերով, Իրանն առայժմ միջուկային ռումբի ստեղծման համար բավարար միջուկային ներուժ չի կուտակել: «Նրանք դեռ այդպիսի պաշար չունեն, տվյալ փուլում նրանք դեռ մոտ չեն զենքի ստեղծմանը, այնպես որ, ժամանակ դեռ կա», - հայտարարել է Գեյտսը: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներով է ստեղծվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջերս զեկույց էր հրապարակել, որում նշվում է երկրում ուրանի հարստացման աշխատանքների որոշակի դանդաղեցման մասին: Մի քանի օր առաջ Իրանի փոխնախագահ, Իրանի իսլամական պետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Գոլյամրեզ Աղազադեն հայտարարել է, որ Իրանը մնում է խաղաղ միջուկային տեխնոլոգիաների տեր երկիր, ցանկանում է դա Արեւմուտքը, թե ոչ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |