Իրանը հայտնել է Պարսից ծոցի ափին ստորգետնյա հրթիռային բազայի մասին![]() 8 հունվարի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազան, գրում է Sputnik Արմենիան՝ Mehr գործակալությանը հղումով։ Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև ՌԾՈւ հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որոնց ենթակայությանն է դասվում «ռազմավարական բազան»։ Ինչպես հայտարարել է Սալամին, այնտեղ տեղակայված են բարձր ճշգրտության «ավերիչ մեծ ուժ ունեցող» հարյուրավոր կիլոմետրերի հեռահարությամբ հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանության արգելքները։ Հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ և Իրանի միջև սրացումների և մամուլում այն շահակումների ֆոնին, թե ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև հունվարի 20-ը, երբ լրանում է Թրամփի պաշտոնավարման ժամկետը, հարված հասցնել Իրանին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |