Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

PanARMENIAN.Net - ԱԺ պագամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը : Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք»,-ասվում է գրառման մեջ:

Սոֆյա Հովսեփյանից բացի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցությունից հեռացել են նաև Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---