Հայրենիքի փրկության շարժումը քննարկել է Փաշինյան-Ալիև հանդիպմանն առնչվող հարցեր

Հայրենիքի փրկության շարժումը քննարկել է Փաշինյան-Ալիև հանդիպմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստում, որը վարել է վարչապետի ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը, քննարկվել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում, հայտնում է Շարժման տեղեկատվական կենտրոնը։

Քննարկվել և վերլուծվել է Շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։ Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, նախատեսվում է փաստաթղթի ստորագրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթություններն են գերիների վերադարձն ու տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Նրա խոսքով՝ քննարկման առանձին թեմա է Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---