Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի

Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 12 նոր տուն կկառուցվի: Թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը: Կառավարությունն արդեն աշխատանքային խումբ է ստեղծել, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Ուսումնասիրել ենք ճանապարհների, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սյունիքում սահմանամերձ որոշ տարածքներ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բանավոր պայմանավորվածությամբ, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում Շուռնուխ գյուիղ 12 տուն։ Ինչպես նշել է ՄԻՊ-ը, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետական ճանապարհը: Հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---