Արագածոտնում փակ ճանապարհներ կան, Կոտայքում մառախուղ է

Արագածոտնում փակ ճանապարհներ կան, Կոտայքում մառախուղ է

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են, իսկ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---