Հովհաննես Դավթյանը դարձել է ձյուդոյի Աշխարհի գավաթի արծաթե մրցանակակիրը 2 մարտի 2009 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականն ավարտել է իր ելույթները Աշխարհի գավաթի երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում, հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները փետրվարի 28-ին եւ արդեն վերադարձել են Երեւան: Հայ ձյուդոիստներից արդյունավետ ելույթ են ունեցել երկու մարզիկներ` երկուսն էլ 60 կգ քաշային կարգում: Հովհաննես Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Արթուր Սրապյանը` 5-րդ տեղը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը, նրանց համար սա եւս մեկ նախապատրաստական փուլ էր Եվրոպայի առաջնությունից առաջ: «Աշխարհի գավաթը մեզ համար նախապատրաստական բնյութ էր կրում: Գլխավորը ապրիլի 23-26 Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ Մոսկվայում մայիսի 25-29 կայանալիք մրցաշարին պատրաստ լինելն է»,-ասել է Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղերում Հայաստանը ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ ներկայացնում էին 5 մարզիկներ` Հովհաննես Դավթյանը` 2 տեղ (Եվրոպայի արծաթե մրցանակակիր), Արթուր Սրապյանը (երկուսն էլ 60 կգ քաշային կարգում)` 5 տեխ., Արմեն Նազարյանը (Եվրոպայի 2003թ. չեմպիոն), Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ քաշային կարգում) եւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ քաշային կարգում): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |