«Հայփոստ»․ Մեր անունից դիմում են քաղաքացիներին ու փորձում գումար շորթել

«Հայփոստ»․ Մեր անունից դիմում են քաղաքացիներին ու փորձում գումար շորթել

PanARMENIAN.Net - Որոշ անհատներ «Հայփոստի» անունից դիմում են տարբեր կայքերում հայտարարություններ տեղադրած քաղաքացիների ու փորձում գումար շորթել։ «Հայփոստից» նշում են, որ այդ անհատները հղում են ուղարկում քաղաքացուն ու նշում, թե իբրև պետք է գումար փոխանցել։

Ընկերությունից հորդորում են նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել և դիմել իրավապահ մարմիններին։

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մատուցում նմանատիպ ծառայություն, և տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել»,-նշել են «Հայփոստից»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---