Արարատի մարզում հիմնվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմ

Արարատի մարզում հիմնվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմ

PanARMENIAN.Net - Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և կոնդակով հունվարի 11-ին Արարատի մարզում հիմնվել է Մասյացոտնի թեմը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առաջնորդանիստ քաղաքն Արտաշատն է։

«Արարատյան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծխերը միավորելով՝ հաստատում ենք Մասյացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով»,- աասվում է Հայրապետական կոնդակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---