Չերչիլի վրձնած կտավը Christie’s-ում աճուրդի է հանվել![]() 12 հունվարի 2021 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած Scene at Marrakech-ը («Պատկեր Մարաքեշում») Christie’s-ում աճուրդի է հանվել, տեղեկացնում է Daily Mail-ը։ Կտավը գնահատվում է 500,000 ֆունտ ստեռլինգ կամ 677,000 դոլար։ Այն թվագրված է 1935թ․ և նվիրաբերվել է ֆելդմարշալ Բերնար Մոնթգոմերիին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ զորավարներից մեկին։ «Այդպիսի նվերը զորավարի հանդեպ վարչապետի բարեկամության և խորը հարգանքի վկայություն է»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Նիկ Օրչարդը։ Չերչիլը բազմիցս է եղել Մարոկկոյում։ Նա տպավորված էր այդ աֆրիկյան երկրի բնապատկերներով։ Չերչիլը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ 40-ից հետո և հասցրել է մոտ 500 կտավ ստեղծել։ 2020-ի նոյեմբերին Չերչիլի Jugs and Bottles («Կուժերն ու շշերը») կտավը վաճառվել է 1․3 մլն դոլարով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |