Ուսվարձի փոխհատուցման համար պատերազմի մասնակիցները պետք է բուհ բերեն տեղեկանք կամ նշումով զինգրքույկը14 հունվարի 2021 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ պատերազմի մասնակիցները 2020-21 ուս.տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն (հասցեն` Բաբայան 6) կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ), վերցնեն տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնեն բուհ: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։ Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) տրամադրած տեղեկանքով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի տրամադրած տեղեկանքով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում: Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցվում է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել |