Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված մարզիկ Սուքիասյանի ընտանիքին![]() 14 հունվարի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել Արցախյան նոր պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Սուքիասյանը և Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայկական կողմը հազարավոր զոհեր ունեցավ՝ նրանց վերջնական թիվը դեռ չի հրապարակվել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |