Բեզոսի ընկերությունը ապրիլին ուզում է տիեզերք ուղարկել առաջին զբոսաշրջիկներին16 հունվարի 2021 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունը պատրաստվում է արդեն 2021թ․ ապրիլին առաջին զբոսաշրջիկներին ուղարկել տիեզերք։ Հունվարի 14-ին ընկերությունը հաջողությամբ ավարտել է իր հրթիռակրի և New Shepard կապսուլայի 14-րդ փորձնական թռիչքը։ Այդ փորձարկումը «ստաբիլ կոնֆիգուրացիայի» երկու թեստային թռիչքներից մեկն էր, գրում է Inc. Со-ն՝ CNBC-ին հղումով։ «Ստաբիլ կոնֆիգուրացիա» նշանակում է, որ ընկերությունը մտադիր չէ փոփոխություններ կատարել կոնստրուկցիայում առաջին և երկրորդ գործարկումների միջև։ Երկրորդ թեստային թռիչքը տեղի կունենա 6 շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև փետրվարի ավարտը։ Ընկերությունը, ըստ աղբյուրների՝ կիրականացնի ուղևորների տեղադրում և դուրսբերում։ Այնուհետև վեց շաբաթվա ընթացքում կամ ապրիլի սկզբին ուղևորներով կապսուլան կթռչի տիեզերք։ New Shepard-ը տիեզերք ուղևորվող զբոսաշրջիկներին կբարձրացնի ավելի քան 100 կմ բարձրության վրա։ Երկիր վերադառնալուց առաջ կապսուլան մի քանի րոպե անկշռության մեջ կլինի։ Մեծ իլյումինատորների շնորհիվ ուղևորները կկարողանան հետևել թռիչքին։ Եվ հրթիռը, և կապսուլան հնարավոր կլինի կրկին օգտագործել։ Ընկերությունը դեռևս տոմսերի ամրագրում չի իրականացնում և չի հայտնել, թե որքան դրանք կարժենան։ 2019-ին Blue Origin-ի աշխատակիցն ասել էր Reuters-ին, որ տիեզերական ուղևորության համար հարկ կլինի վճարել $200,000-$300,000։ Բեզոսը հիմնել է ընկերությունը 2000-ին։ Այժմ ընկերությունում 3500 մարդ է աշխատում։ Բեզոսը ֆինանսավորում է ընկերությունն իր միջոցներից՝ աստիճանաբար վաճառելով Amazon-ի իրեն պատկանող բաժնետոմսերը։ 2020-ին նա $10 մլրդ է կանխիկացրել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |