Սինանյանը Փաշինյանի որոշմամբ կգործուղվի Արցախ

Սինանյանը Փաշինյանի որոշմամբ կգործուղվի Արցախ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախ։

Նրանք գործուղվում են հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի պետպաշտոնյաների հետ հանդիպելու, քննարկումներ ունենալու և գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորման համար։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նրանք վարչապետի աշխատակազմ կներկայացնեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 Ուշագրավ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի