Վանեցյանին առնչվող քրգործը կարճվել է՝ հանցակազմ չկա20 հունվարի 2021 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը, փոխանցում է Civilnet-ը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասել է, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Իրավապահները հայտնել էին, թե իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը՝ անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել էր 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի ու նրան գնդապետի կոչում էր տվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |