ԱՆ նախկին փոխնախարարը՝ Շիրակի մարզպետ

ԱՆ նախկին փոխնախարարը՝ Շիրակի մարզպետ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ, որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Հարությունյանը փոխնախարարի պաշտոնում էր նշանակվել 2019-ի ապրիլին։

«Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,- ասել է Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ: Հայաստան վերադառնալով՝ աշխատել է որպես պոլիկլինիկայի վարիչ, հետո՝ առողջապահության նախարարի խորհրդական, ապա՝ նախարարի տեղակալ:

2020-ի հունվարի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել կառավարությանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---