ԱՀԿ․ Covid-19-ի բրիտանական շտամից մահացությունը կարող է կապված լինել համակարգի ծանրաբեռնվածության հետ23 հունվարի 2021 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության ավելի մեծ տոկոսը, որի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնոսնը, կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության հետ։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Քերկհոֆեն։ «Եթե վիրուսի փոխանցման արագությունն աճում է, վարակի դեպքերն ավելի շատ կլինեն։ Դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե դեպքերն ավելի շատ են, աճում են նաև հոսպիտալացման թվերը․․․ Երբ կա առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, մահացության ցուցանիշն աճում է, քանի որ համակարգը գերծանրաբեռնված է»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 30%-ով ավելի մահաբեր է և 70%-ով ավելի վարակիչ։ Նա նաև նշել էր, որ լոքդաունից Բրիտանիայի դուրս գալու մասին դեռևս խոսք չի կարող լինել, քանի որ վարակների թիվը դեռևս շատ մեծ է, իսկ մեծ քաղաքների հիվանդանոցները դժվարությամբ են կարողանում ընդունել բոլոր հիվանդներին։ Կորոնավիրուսի նոր՝ VUI-202012/01, շտամի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին։ Այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի առողջապահության ղեկավար Մեթ Հենքոքը։ Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան առավելապես ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ տարածվում նրանց միջոցով։ Ըստ բրիտանացի բժիշկների, այժմ վիրուսի այդ շտամն է դարձել «հիմնականը» բնակչության շրջանում։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |